Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներ սկսելու նախադրյալներ չկան։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ստեփանակերտի և Բաքվի միջև անմիջական շփումների միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցը։
«Միշտ քննարկվում է երկխոսության հնարավորության հարցը՝ լինի դա Միացյալ Նահանգների հետ փոխգործակցության, թե այլ ձևաչափերով։ Այսինքն՝ նոր տարրեր չկան»,- նշել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությանն ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծմանը վերաբերող հարցեր։