Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչների հետ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«Իմ կյանքում շատ նոր գործեր սկսելուց լսել եմ՝ չի ստացվի, անհնարին է, բայց հակառակն եմ ապացուցել: Դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթահարելու ենք այս վիճակը:
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս փուլում ամենակարևորը անտարբերությունը հաղթահարելն է: Մենք պետք է վերականգնենք մեր հավատը ապագայի հանդեպ, իսկ դա հնարավոր է միայն համախմբելով մեր՝ բոլորիս ուժն ու կամքը:
Մարդկանց ամենաշատը ցավեցնում է անարդարությունը, ամենաշատը հուսահատեցնում՝ անորոշությունը:
Այո, 240 ընտանիք ունեցող գյուղն այսօր թշնամու նշանառության տակ է, բայց այստեղ բնակչությունը երիտասարդ է, 870 բնակչից 292-ը երեխաներ են: Այս գյուղն ունի 10 բազմազավակ ընտանիք, իսկ դա նշանակում է, որ մենք այստեղ ունենք շատ անելիքներ և չունենք թուլանալու իրավունք:
Թշնամին պետք է տեսնի, որ մեր կյանքն այստեղ է շարունակվում, մենք ոչ մի տեղ չենք գնալու և ամեն ինչ անելու ենք, որ մեր երեխաները շարունակեն ապրել այս հողի վրա», – գրառման մեջ նշել է նա:
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է СOP29-ում Արցախն օկուպացնելու մասին Ալիևի ելույթը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովում (СOP29) «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման»...