Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ, որի ընթացքում Նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։
Այս մասին «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ԱՀ նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևանում հյանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները։