Արցախը ոտքի է կանգնել, Արցախում 1988-ի ոգին է, մենք երկար ենք սպասել այս օրվան, Արցախը միասնական է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք: Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։ Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ»-գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ից, տեղի է ունենավ Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: ԱՀ-ն հայատարություն ընդունեց՝ ընդգծելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում:
Հանրահավաքն ու ԱԺ արտահերթ նիստը վաղը Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ են: