Բանակցային ցանակացած տարբերակ, որը չի նշում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, մեր համար անընդունելի և մերժելի է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան» և «մոսկովյան» տարբերակներին։
«Ցանկացած իշխանություն, որը կգնա այդ քայլին կամ նման համաձայնություն կլինի, որով կոչնչացնի Արցախի ինքնորոշումը, կդատապարտվի կործանման», – հայտարրեց Մինասյանը։
Նա հայտնեց, որ այս հարցով իշխանությունների հետ չեն խոսել։ «Նրանք այնքան փակ և անպատասխանտու են, որ փակ դռների հետևում կարեղ են ասել մի բան, դուրս գալ հրապարակային ասել այլ բան։ Այս թեմայով անիմաստ է խոսել որևէ բան»,-հայտարարեց նա։
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի հարցով ցանկացած կործանարար քայլի դեպքում այս իշխանությունները ստիպված կլինեն պատասխան տալ։
«Մեր միջազգային գործընկերների մեծ մասը կիսում է մեր դիրքորոշումները, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք։ Արցախի դեմ ցանկացած ոտձգության իրավունք ո՛չ Ալիևը, ո՛չ Նիկոլը չունեն։ Միջազգային գործընեկրները հանդիպումների ժամանակ մեզանից ճշտում են, թե ինչպես վերաբերում է հայ ժողովուրդն այս խնդիրների։ Դրա համար են նաև մեր այս հանրահավաքները»,-նշեց Մինասյանը։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուն, Մինասյանը նշեց, որ նրա փորձն ու աշխարհում ունեցած կապերը միանաշանակ օգտակար կլինեն Արցախի համար։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Նշենք նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։