Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը։ Այս մասին ասվում է գերատեսչության տեղեկագրում։
Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, որը հողային աշխատանքներ էր իրականացնում Խրամորթ գյուղից արևելք։
Պաշտպանության վարչությունից հայտնել են, որ գնդակոծության արդյունքում տեխնիկային փոքր վնաս է հասցվել, տեղի բնակիչը չի տուժել։
«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է տեղեկագրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիներն Ասկերանի շրջանի Խրամորթ գոյւղի հատվածում կրակել են տրակտորիստի ուղղությամբ։