ՀՀ կառավարությունից Արցախի բյուջե ուղարկվող գումարները «մտնում են լվացքի մեքենա»։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ Արցախից տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցերը, նրանց խնդիրները թեմայով քննարկման ժամանակ ասաց Քաշաթաղից տեղահանված Մարիամ Հայրապետյանը:
«Խնդրում ենք ՀՀ կառավարությունից քաշաթաղցիների համար Արցախի բյուջե ուղարկվող գումարներն առայժմ տնօրինի ՀՀ կառավարությունը, քանի որ այդ գումարները մտնում են «լվացքի մեքնենա»,- ասաց նա:
Հայրապետյանը նաև խնդրեց չեղարկել 169 Լ որոշումը՝ դա համարելով պարզապես ստորացուցիչ Արցախից տեղահանվածների համար:
Նա կոչ արեց նաև վերանայել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշումը: «Սա որոշում չէ, սա պարզապես խայտառակություն է։ նրանք այս որոշումով Արցախի իշխանության քաղաքականության շարունակությունը տվեցին»,- ասաց նա և նշեց, որ բարոյական հատուցման խնդիր ունեն: