ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Նոյեմբերի 12 – ին, ժամը 15.30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել Տեղի բնակչի ուղղությամբ, ով հողագործական աշխատանքներ է իրականացրել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ գնդակոծության արդյունքում տեղի բնակիչը թեթև վնասվածք է ստացել, տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է իրականացնում:
Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները նոյեմբերի 12-ին գնդակոծել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչներին, միջադեպի հետևանքով մեկ մարդ տուժել է:
Նոյեմբերի 5-ին ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Խրամորթ համայնքում գտնվող տրակտորի վրա։ Բացի այդ, նոյեմբերի 9-ին և 11-ին Արցախի Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հայտարարությունները։