Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն թեմաներն ու միջազգային ձևաչափը պետք է նախապես որոշվեն։Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից։ Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները խաղաղ բնակիչների դեմ։