Երեկ՝ նոյեմբերի 23-ին Արցախի ԱԺ-ն պետք է քննարկեր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն հարցը հանվեց օրակագից։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։
Կեսօրին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 14 պատգամավորի կողմից հարցեր ուղղեցին հանրապետության նախագահին, պետնախարարին, նախարարներին ու պաշտոնակատարներին, որտեղ ամենաշրջանառվող թեման Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանումն էր օրակարգից:
Մեկնաբանելով այն՝ նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց,որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը իրենն էր ու պայմանավորված էր «ամեն-ինչ կենտրոնացված է մի մարդու ձեռքում» շահարկվող դրույթի չեզոքացմամբ:
Հաշվի առնելով հանրության լայն շրջանակներում առկա տրամադրությունները ու կարևորելով ներքին համերաշխությունը, երկրի ղեկավարը որոշել է առայժմ ձեռնպահ մնալ Սահմանադրական փոփոխություններից:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տեսակետ հայտնեց առ այն, որ, այնուամենայնիվ, պետք է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացվեր՝ ապահովելով յուրաքանչյուր քաղաքացու ձայնի իրավունքը: