ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի 3 խախտման մասին է հայտնել։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում», – ասված է գերատեսչության նոյեմբերի 26-ի տեղեկատվական տեղեկագրում:
Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ դատավարություն է անցկացնում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 24-ին խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում: Արցախի Պաշտպանության նախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև գնդակոծել են Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորը: