Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության կազմը մինչև հունվար չփոխելու քաղաքական խոստումը չի կատարել, գրում է «Ժողովուրդ»-ը։
«Պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչև հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձևավորի կաբինետը: Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը և աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար»,- գրում է թերթը։
Միաժամանակ, Վարդանյանը չի շտապում նոր նշանակումների հարցում, և դա հավանաբար կադրային խնդիրներով է պայմանավորված, նշում է թերթը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին հրամանագրեր է ստորագրել 9 նախարարների, այդ թվում՝ արտգործնախարար Դավիթ Բաբայանին աշխատանքից ազատելու մասին։ Իրենց պաշտոնները պահպանեցին միայն ուժայինները՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարները։