Պաշտոնական Ստեփանակերտը մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիների կողմից բնապահպանական նոր սադրանքի մասին:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այսօր ժամը 10:30-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։
Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական սադրիչները փակել են Լաչինի միջանցքն ու պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։