Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Հայաստան ու Արցախը կապող ճանապարհի շրջափակմանն ուղղված Բաքվի գործողությունները:
«Խնդրում եմ միջազգային հանրությանը վճռականորեն դատապարտել ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակումը։ Պատժամիջոցների բացակայության դեպքում Ադրբեջանը սահմանափակումներ չունի»,- գրել է սենատորը Twitter-ում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: