Արցախը օդային հաղորդակցություն չունի աշխարհի որրէ կետի հետ, բացի այդ՝ Ադրբեջանը սպառնացել է ոչնչացնել է ոչնչացնել Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ: Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հայատարելով, որ պատերազմ լինելու դեպքում Արցախի ժողովրդին երկու այլընտրանք է սպասվում՝ կա՛մ ցեղասպանություն, կա՛մ էթնիկ զտում:
«Արդեն 29 ժամ է, ինչ խաթարված է Արցախի քաղաքացիների ամենատարրական իրավունքը, ինչն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, անձամբ Ադբեջանի նախագահի ուղղորդմամբ: Կա տեղեկատվություն, որ ճանապարհը փակողներն Ադբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվողներ են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Անդրադառնալով հումանիտար հետևանքներին՝ ԱՀ ՄԻՊ-ը նշեց, որ դադարեցված է սննդամթերքի, դեղորայքի, էներգակիների՝ մասնավորապես բենզինի, դիզվառելիքի մատակարարումն ամբողջ Արցախի տարածքում:
«ՄԻՊ-ն ահազանգ է ստացել, որ առկա դեղորքային պաշարները մի քանի օրվա են, և մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդրի առաջ: Սա Ադրբեջանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն ու համակարգված կերպով»,-ասաց նա:
ԱՀ ՄԻՊ-ը նշեց, որ Արցախի 120 քաղաքացիների իրավունքները կոպիտ կերպով ոտնահարելու համար ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ:
«ԵՄ մինչ այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը»-ընդգծեց Գ. Ստեփանյանը:
Անդրադառնալով օդային կապի հնարավորության մասին հարցին՝ նա նշեց.
«Եթե հնարավոր չէ պարտադիր ցամաքային կապ ապահովել, պարտադիր պետք է կիրառվեն օդային կապի ժամանակավոր լուծումներ: Հատկապես խոսքը հումանիտար հարցերի՝ առողջապահության, բժշկական հարցերի մասին է: Բայց պետք է նշենք, որ Ադրբեջանը նաև այս հարցի վերաբերյալ է խոչընդոտներ ստեղծում՝ սպառնալով, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ: Ընդհանուր առմամբ, բոլոր այն ճանապարհները, որոնք կարող են և պետք է Արցախը կապեն արտաքին աշխարհի հետ, Ադրբեջանն ուղղակի խաթարում է՝ ստեղծելով ամբողջական իզոլացիա»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Մանրամասները՝ տեսանյութում: