«Բացե՛լ կյանքի ճանապարհը», «Դադարեցնե՛լ «իմպոտենտությունը», «Վերջ տալ անպատժելիությանը», «Չվաճառե՛լ արժեքները նավթի ու գազի դիմաց»: ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ հենց այս կարգախոսներով ուղերձներ հղեց ԵՄ գրասենյակի առաջ:
«Միջազգային բոլոր դերակատարներից, տվյալ դեպքում՝ ԵՄ-ից ևս ոչ միայն հայտարարություններ, այլև գործանական քայլեր ենք պահանջում ալիևյան ռեժիմի սանձերը քաշելու համար, որովհետև ցեղասպանական այս նորանոր հանցագործությունները հայատյաց քաղաքականության շարունակությունն են: Այս հանցագործությունները ադրբեջանական ռեժիմի անպատժելիության, ԵՄ-ի ու ամբողջ միջազգային հանրության «իմպոտենտության» հետևանքն են: Այս և նախորդ բոլոր հանցագործություններն ընկած են միջազգային հանրության բոլոր դերակատարների խղճի վրա»,-ասաց Ա. Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: