Դեկտեմբերի 16-ի ժամը 16:20-ի դրությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը շարունակում է մնալ փակ: Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։
Մամուլում շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցիները բացում են ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում: