Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել հայտարարությանը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Արցախն ու Հայաստանը կապող միջանցքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ուրուգվայի Հայկական հարցերով խորհուրդը։
Ուրուգվայի Սենատը համերաշխություն է հայտնել Արցախի բնակչությանը, ում իրավունքները պետք է հարգեն հակամարտող կողմերը, և դատապարտել Արցախը Հայաստանից մատակարարող գազատարի կանխամտածված փակումը։