Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը։ Տարվա ընթացքում մարդասիրական ակցիաներ են անցկացվել՝ ականազերծում, բնակչությանը բուժօգնություն է ցուցաբերվել«, – հայտարարել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտնել էր, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ: «Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ – Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրության մեջ: