ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի քննադատությանը՝ կապված ռուս խաղաղապահների առաքելության հետ:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց առաքելությունը:
«Մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, կողմերը միմյանց մեղադրել են, և հենց ռուս խաղաղապահներն են իրավիճակը կայունացնելու համար արել ամեն հնարավորը: Նրանց մոտ դա ստացվել է»,- նշել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա ընգծել է, որ խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է համարում։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարել է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում ստանձնած պարտավորությունը՝ այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: