Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը չի մեկնաբանել, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում առաջարկվում լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև»,- РИА новости-ին տված հարցազրույցում ասել է նա։
Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն օգնություն է ցուցաբերում կողմերին, ինչպես արձանագրված է 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։
«Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ընդգծել է նա։