Սուրբ Ծննդյան նախօրեին արցախցի 62 երեխաներ, ովքեր գրեթե մեկ ամիս չեն կարողանում տուն վերադառնալ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման պատճառով, Ձմեռ պապից նվերներ են ստացել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանի շնորհիվ։
«Մեր ընտանիքը միշտ հայ ժողովրդի կողքին է, հատկապես նման օրերին, երբ խոսքը վերաբերվում է երեխաներին: Ինչ էլ որ լինի աշխարհում, երեխաները պետք է հավատան հրաշքին, որ բարին անպայման պետք է հաղթի չարին»,- նշում է Կարապետյանը։
Նա երկար տարիներ իրականացնում է ինչպես իր բարեգործական նախաձեռնությունները Հայաստանում և Արցախում, այնպես էլ «Տաշիր գրուպ» հիմնադրամի բազմաթիվ ծրագրեր։ Ձմեռ պապիկին ուղղված նամակներում երեխաները, հիմնականում 4-ից 16 տարեկան, խնդրել են նվերներ, որոնք կօգնեն իրենց իրացնել իրենց ստեղծագործական ներուժը:
Իսկ ահա արցախցի ամենափոքր երեխան՝ տասնմեկ ամսական Տիգրանը, Ձմեռ պապիկից ստացավ իր առաջին հեծանվային մանկասայլակը։
Բացի նվերներից, այս Ամանորին բոլոր երեխաները նույն երազանքն ունեն՝ շատ են ուզում տուն վերադառնալ։ Այս մասին երեխաները պատմել են Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում։
Ստեփանակերտցի Լիա Ապրեսյանի օրը հագեցած էր յուրահատուկ կախարդանքով։ Աղջկան առաջին հրավիրել են թավջութակի դասերի ուսուցիչ, ֆրանսիացի դիրիժոր Կամիլ Չալաևի մոտ։ Ի դեպ, մաեստրոն Հայաստան է ժամանել «301. Իմաստունների երկիր» խորագրով հիմնադրամի միջոցով և դարձել հիմնադրամի 301 իմաստուններից մեկը։
Տաթևիկ Կարապետյանի անունից Լիային նվիրեցին սեփական գործիքը, որի մասին աղջիկը վաղուց էր երազում։ Ուսուցիչը նվերը, որը հասել է Հայաստան Մոսկվայից, հանձնեց երեխային։
Ստուգեցին ռիթմի զգացողությունը, առաջին ակորդներն արեցին, ապա մաեստրոն անգնահատելի խորհուրդներ տվեց, որոնք կօգնեն Լիային արագ ընտելանալ գործիքին:
«Նախ պետք է մաքրել թավջութակի աղեղը, հետո մատներով բռնել, որ թեթև շարժումներով սահի գործիքի վրայով»,- ասում է նա։ Դիրիժորը խոստանում է այստեղ գտնվելու ընթացքում առավելագույն ժամանակ հատկացնել Լիային և նրա ուսմանը, բայց, ցավոք, շատ ժամանակ չի մնացել։ Նա շուտով հեռանում է Հայստանից:
«Բավական արագ կարողացանք մեր կողմնորոշվել և հիմնադրամի հետ միասին որոշվեց նրան նվիրել թավջութակ։ Եվ ես ստանձնում եմ պատասխանատվություն, որքան կարող եմ, շարունակել սովորեցնել նրան», – ասաց Չալաևը: Երեխաների հետ միշտ պետք է պարապել նորից ու նորից, և այդ ժամանակ տաղանդն ինքնըստինքյան կզարգանա, վստահ է մաեստրոն։ Երեւանով ու Հայաստանով տպավորված՝ վերջում Չալաեւը կարդում է Մանդելշտամ. «Ահ, Էրիվան, Էրիվան, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ․․․»։ Դիրիժորը խոստանում է, որ վերադարձը սպասեցնել չի տա։
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: