Արտահերթ ընտրությունների դեպքում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։
Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները Թովմասյանը չի բացառում:
«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- «Արցախպրեսի» հարցին ի պատասխան ասել է Արթուր Թովմասյանը։