Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:
Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,-հայտարարել է Վարդանյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ սոցիալական հարթակներում լուրեր էին տարածվում, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է հրաժարական տալ։