Մի քանի հանգամանք կա, որ մեզ դրդում է չմասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցւոմ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ամեն անգամ փորձել ենք հոդաբաշխ պատասխան ստանալ այդ քաղաքական թիմից, դա լինի Նիկոլը կամ որևէ այլ մեկը ու մշտապես բախվում ենք երեսխաշտության, դեմագոգիայի, ոչ պորֆեսինալիզմի։ Այդ կարևոր քաղաքական ամբիոնը ծաղրուծանակի է վերածվել»,-նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական փակուղի է ձևավորվել, քանի որ քաղաքական մեծամասնությունը չունի առկա խնդիրների վերաբերյալ լուծումներ։
«Պատմությունը կարձանագրի մեր ժամանակների ողջ ողբերգականությունը։ Այունամենայնիվ, սա վերջը չէ, քանի որ համախմբումով և ազգային իդեալներ ձևավերելով կարող ենք բեկել այս իրավիճակը»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ առկա իրավիճակից ելքը յուրաքնչյուր հայ մարդուց է կախված։