Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ցավակցություններն է հայտնել այսօր ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում:
«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: