ԿԽՄԿ միջնորդությամբ 4 քաղաքացի Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել է Հայաստան, իսկ 1 քաղաքացի՝ Հայաստանից Արցախ: Այս մասին Armenia Today-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին հաղորդել, որ բոլոր քաղաքացիները տեղափոխվել են ընտանիքների վերամիավորման նպատակով: Սակայն չափահաս են նրանք, թե ոչ՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը չնշեց:
Ամատունին հաղորդեց նաև, որ Արցախ է տեղափոխվել որոշակի քանակությամբ դեղորայք ու բժշկական պարագաներ, որոնք բաշխման նպատակով տրվում են համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: