Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցել է Արցախին:
Ինչպես հաղորդում է Sports.ru-ն նա տեսախցիկի վրա գրել է. «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ։ Արցա՛խ, դիմացի՛ր»։
«Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրիկիս ու մայրիկիս կողմից հայկական արյուն ունեմ։ Ցանկանում էի ինչ – որ կերպ աջակցել, նրանց հավատ, ուժ տալ», – Խաչանովի խոսքը մեջբերում է պարբերականը։
Australian Open-ի չորրորդ շրջանում Կարեն Խաչանովը հաղթել է Յոշիհիտո Նիշիոկային 6:0, 6:0, 7:6 հաշիվներով։ Նշվում է, որ ռուսաստանցին Մելբուրնում առաջին անգամ է դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Խաչանովը «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում քառորդ եզրափակիչ հասած ընդամենը յոթ գործող խաղացողներից մեկն է։
Ավելի վաղ Կարեն Խաչանովը Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո հանդես էր եկել ի պաշտպանություն Արցախի։ Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան նամակ է հղել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ բողոքելով թենիսիստից։