Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ բնակչության շրջանում մտահոգություններ առաջացրած համային և հոտային որոշ առանձնահատուկություններ ունեցող բրինձն արդեն հեռացվել է շուկայից։
«Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես կհանրայնացվի։
Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույտվության համաձայն»,-նշվում է հայտարարության մեջ։