Միացյալ Թագավորության «Start» հիմնադրամը Լաչինի միջանցքի փակման պատճառով տուժած անձանց համար որպես աջակցություն կհատկացնի 350,000 ֆունտ սթեռլինգ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի խոսնակ Դեյվիդ Ռաթլին, հայտնում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը Ֆեյսբուքի էջում։
«Start» հիմնադրամը, որը ղեկավարվում է «Start Network»-ի կողմից Միացյալ Թագավորության բազմաճյուղ բարեգործական կազմակերպություն, որի հիմնական դոնորը Մեծ Բրիտանիան է, Վեստմինսթերյան դահլիճում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ բանավեճում որոշել է 350,000 ֆունտ սթեռլինգ տրամադրել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջանցքի փակումից»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: