Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ փետրվարի 2–ին, դեղորայք է փոխադրել Արցախ։ Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան 6 հիվանդ տեղափոխելուց հետո, հետադարձ ճանապարհին մեկ բեռնատար դեղորայք, բժշկական և սննդային պարագաներ է տեղափոխել Արցախ։ «Այդ ամենը բաշխվելու է Արցախի բուժհաստատություններին»,-հստակեցրել է նա։