Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ն առանձին շրջաններում, 7-8-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։
Քամին արևմտյան է` 4-6 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին hատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում փետրվարի 4-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +1-ից +3: Երևանում փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +4-ից +8, գիշերը՝ 0-ից -4: