ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին է հայտնել։
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության փետրվարի 7-ի տեղեկագրում։
Նշվում է, որ այդ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում: