Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հաղորդում է «Արցախգազ»-ը:
Ծառայությունը զգուշացրել է, որ հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:
«Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը։ Փետրվարի 8-ի դրությամբ՝ գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։