Փետրվարի 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանցում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 18-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 19-20-ը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:
Արցախում այսօր ցերեկը սպասվում է +13-ից +16 աստիճան տաքություն: Փետրվարի 20-ի գիշերը սպասվում է +2-ից +5, ցերեկը՝ +14-ից +12 աստիճան տաքություն: