Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է։ Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հաղորդվում է, որ սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն։
Հիշեցնենք, որ Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել էր։