Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել «Սուրմալ» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային առաջադրված մեղադրանքներից։
Գերատեսչության տվյալներով՝ Մադաթովան կեղծ հրաման է կազմել, որով իր տեղակալին է փոխանցել առևտրի կազմակերպման գծով տնօրեն Վ. Մ. ընկերության տարածքում սանիտարահիգիենիկ, հրշեջ-տեխնիկական նորմերն ու անվտանգությունն ապահովելու լիազորություններ։
Վերջինս նաև չի ապահովել հրդեհային անվտանգության, հակահրդեհային ջրամատակարարման, կապի միջոցների պահանջները, շենքերն ու շինությունները չեն ունեցել մշտապես գործող ճանապարհներ, աշխատանքային վիճակում չեն պահպանվել հակահրդեհային համակարգերն ու միջոցները։
Ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը հայտնել էր, որ ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: