Արցախցիները պայքարում են պայքարում են իրենց անկախության համար, իրենց օրենքներով, իրենց ավանդույթներով իրենց հողի վրա ապրելու իրավունքի համար: Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Մենք ստեղծել ենք «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալությունը, որն ուղղված է տարբեր ոլորտներում մեծաթիվ ծրագրերի իրականացման շուրջ ջանքերի համախմբմանը, նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դերում է իրեն հիմա տեսնում:
«Մենք ունենք նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» շարժումը, որը համախմբում է բազմահազար մարդկանց՝ երիտասարդներից մինչև ավագ սերունդ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում: Այնպես որ, գործունեության դաշտը հսկայական է»,-նշել է Վարդանյանը։
Արցախի ապագայի մասին խոսելից Վարդանյանը հայտարարել է, որ մինչև այն պահը, քանի դեռ Արցախը չի դարձել ճանաչված, Ադրբեջանից անկախ պետություն, կարծում եմ, պայքարը չի դադարելու:
Ես իմ աշխատանքն ընկալել եմ որպես զինվորի և քաղաքացու պարտք, որն օգնում է իր հայրենիքին: , նշել է Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է իր վերադարձը քաղաքական գործունեության։
«Ես համաձայնեցի գնալ այնտեղ, որտեղ պետք էր, որտեղ ծանր էր, ու փորձեցի օգնել ինչով կարողացա: Ուստի ես մի փոքր այլ ընկալում ունեմ վերջին 112 օրվա իմ փորձառության մասով: Ես այն համարում եմ ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործունեություն, որպես մարդ, որն իր վրա պատասխանատվություն է վերցրել և որոշումներ է կայացրել չափազանց ծանր իրավիճակում»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ իր վրա մեծ պատասխանատվություն էր վերցրել:
«Ես համոզվեցի, որ ժողովուրդն անգամ ամենածանր իրավիճակում էլ տեսնում է, թե ով է պատրաստ պատասխանատվություն ստանձնել, ով է պատրաստ դրան ճիշտ մոտենալ, իսկ ով՝ պատրաստ չէ: Կարծում եմ՝ իմ գործունեության լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է իմ նկատմամբ»,-եզրփակել է Վարդանյանը։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։ 2022 թվականի նոյեմբերի 4-ին նա դարձավ հանրապետության պետական նախարար։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարեց Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականի դեկտեմբերին նույնպես հայտարարել էր, որ «Վարդանյանը կապ չունի Ռուսաստանի հետ, իսկ ՌԴ իշխանությունները նրա հետ կապ չունեն»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի և Վրաստանի վարչապետների մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ ասել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «ղարաբաղում ապրող մարդկանց հետ», բայց ոչ Վարդանյանի հետ, և մեղադրել է պետնախարարին. Մոսկվայի թելադրանքով Արցախ գալու մասին։