Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հանդիպումն են անցկացրել։ Քննարկվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են հանդիպմանը մասնակցած ռուս խաղաղապահների հրամանատարությունից։
Կողմերը քննարկել են նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խնդիրները, ինչպես նաև Բաքվի ներկայացուցիչների կողմից Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում բնապահպանական մոնիթորինգի հնարավորությունը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ադրբեջանցի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Ստեփանակերտի հետ բանակցությունների պատասխանատու։
Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։