Ես վստահ եմ, որ միջանցքը բացվելու է, այլ հարց է` ինչ կարգավիճակով, ինչ նորարարություն է մտցվելու միջանցքով անցնելու մեջ։ Այս մասին Armenia Today֊ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Իհարկե Հագաայի դատարանի որոշումները դրական եմ գնահատում։ Այդ դատարանի որոշումները չկատարելը ցանկացած երկրի համար ունենում է լուրջ հետևանքներ։ Բաքվում դա գիտակցում են»,- ասաց նա։
Պատգամավորի կարծիքով՝ գլխավոր հարցն այն է, թե ինչու մենք հասցրինք նրան, որ միջանցքը փակվի, սա է խնդիրը և հիմա բանակցությունների ծանր փուլ է գնում, թե երբ և ինչպես պետք է բացեն միջանցքը։
«Մեր հանրությունը, քաղաքական ուժերը այս մասին պետք է ավելի շատ մտածեն։ Թե ինչ սխալների կամ ինչ գործողությունների հետևանքով Բաքուն այնքան լկտիացավ, որ որոշեց, որ կարող է փակել միջանցքը»,֊ ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։