Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության մարտի 2-ի ամփոփագրում:
«Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթաց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը նախօրին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը փետրվարի 28-ին և մարտի 1-ին խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում։