Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների մասին։
«Հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան», – ասվում է գերատեսչության տեղեկագրում։
Նշվում է, որ այս փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին: