Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
ԱՀ ՆԳՆ-ն հայտնել է նրանց անունները: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
«Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում»,-հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։