Ադրբեջանական կողմի դիվերսիայի հետևանքով վիրավորված լեյտենանտ Դավիթ Հովսեփյանին վիրահատել են, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին հայտնել են ԱՀ առողջապահության նախարարությունից՝ տեղեկացնելով, որ նա գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում:
ԱՆ-ից հայտնում են նաև, որ կրծքավանդակի հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխված ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: