Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նույն օրը Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացել էին ոստիկանների Արմեն Բաբայանը, Դավիթ Դանիելյանը և Արարատ Գասպարյանը։ Արցախի ՆԳ նախարարության հաղորդմամբ՝ ոստիկանների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում։
Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին՝ Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: