«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանը սկսել է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից ազատվել:
Թերթի արցախյան աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք պաշտոնանկություններ: Առաջին փուլով նախատեսվում է երեք նախարարի փոփոխություն՝ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյան, առողջապահության նախարար Սամվել Ավետիսյան, գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյան: Իսկ թե ով կփոխարինի այս պաշտոնյաներին, թերթը չի հայտնում:
Փոփոխությունները, սակայն, այս երեքով չեն սահմանափակվի: Թերթի տեղեկություններով, Ներսիսյանը ձգտելու է ազատվել Վարդանյանի նշանակած բոլոր կադրերից: