Փարիզը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը ռուս խաղաղապահների գոտում՝ կապված ադրբեջանական դիվերսիաների հետ, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Մենք սգում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այս ծանր միջադեպի զոհերի համար, որի ժամանակ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Լաչինի միջանցքի մոտ ընթացող ոստիկաններով ավտոմեքենան՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է միջադեպի փաստերի ամբողջական բացահայտման կարևորությունը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: