Ադրբեջանցի զինվորականները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների վրա, հայտնում են Արցախի ՆԳՆ նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։
«Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Տուժածներ չկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին ՌԴ ՊՆ հայտնել էր, որ Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը։