Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
Հիշեցնենք, որ մինչ այդ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել էր Հասմիկ Մինասյանին։ Նա 2022 թվականի նոյեմբերի 22-ին փոխարինել էր Անահիտ Հակոբյանին, որն Արցախի նախագահի հրամանագրով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանի հրամանագրով մի շարք նախարարներ էին նշանակվել։