ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կնշանակվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Թեև նրան խոստացել էին կրթական հաստատություններից մեկի ղեկավարումը հանձնել, սակայն մինչ օրս չէին նշանակել»,- հայտնում է աղբյուրը։
Քաղաքական որոշումն արդեն կայացվել է, գրում է «Ժողովուրդը» և հավելում, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար և, ըստ օրաթերթի, Արթուր Դավթյանը կփոխարինի հենց նրան։
Հիշեցնենք, որ Դավթյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժեշտ էր տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին և այդ ժամանակից առ այսօր նոր պաշտոնի չէր անցել։ Նրան փոխարինել է Աննա Վարդապետյանը։